«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունները՝ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում24 փետրվարի 2021 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսական մամուլում լայնորեն լուսաբանվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում կրակած «Իսկանդերը» պայթել է միայն 10%-ով կամ չի պայթել։ «Փաշինյանը հայտարարել է ռուսական «Իսկանդերների» անարդյունավետության մասին», «Փաշինյանը հաստատել է ԼՂ-ում «Իսկանդեր» օգտագործելու մասին տեղեկությունը», «Փաշինյանը հայտարարել է ՌԴ-ից գնված «Իսկանդերների» անարդյունավետության մասին», «Փաշինյանը կասկածի տակ է դրել «Իսկանդեր» համալիրի արդյունավետությունը», «Փաշինյանը ռուսական «Իսկանդերները» անաշխատունակ է անվանել». այս ու նմանատիպ վերնագրերով են լուսաբանվել վարչապետի հարցազրույցի այդ հատվածները։ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն: Ըստ վարչապետի՝ Սարգսյանն իր հարցի պատասխանը գիտի։ «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին - խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», - ասել է Փաշինյանը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |