Ոստիկանների հետ ընդհարումից հետո ցուցարարները մտել են ՀՊՏՀ![]() 24 փետրվարի 2021 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները մտել են Տնտեսգիտական համալսարան։ Բուհի դարպասները կողպված էին: Ներս մտնել փորձող ակտիվիստների ու ոստիկանների, այդ թվում՝ կարմիր բերետավորների միջև բախում է եղել, գրում է Aysor.am-ը։ Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ոստիկաններն իրենց հայտնել են՝ համալսարանի դարպասները կողպելու որոշումը բուհի ղեկավարությանն է: Ի վերջո, անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաջողվել է մտնել շենք: Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի մասնակիցները մտել էին Երևանի պետական համալսարանի շենք: Ակցիայի մասնակիցները համալսարանականներին կոչ են արել միանալ իրենց։ Նրանք վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան», «Դասադուլ», «Ուսանող՝ միացիր»: Մի քանի օր է, ինչ Հարենիքի փրկության շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Հայտարարվել է, որ ակցիաները շարունակական են լինելու: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |