ՊՆ․ Մի խումբ ծնողներ փորձել են խոչընդոտել ժամկետայինների վերադարձը զորամասեր

ՊՆ․ Մի խումբ ծնողներ փորձել են խոչընդոտել ժամկետայինների վերադարձը զորամասեր

PanARMENIAN.Net - Մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդից պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր, հայտարարել են Պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից արձագանքել են փետրվարի 23-ին զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, որը վերանագրված էր՝ «Զինվորներին ստիպողաբար նստեցրել են ավտոբուսները և տարել Արցախ»։

«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը»,- հայտնել են ՊՆ-ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---