Ժերար Դեպարդյեին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել

Ժերար Դեպարդյեին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել։ Խոսքը 2018թ․ գործի մասին է, երբ երիտասարդ դերասանուհին մեղադրեց նրան դերասանի տանը՝ Փարիզում բռնաբարության երկու դեպքի մեջ։

9 ամիս տևած հետաքննությունից հետո՝ 2019-ի ամռանը դատախազը դադարեցրեց հետաքննությունը, սակայն կինը վիճարկեց այն և հետաքննությունը վերսկսվեց, գրում է «Դոժդը»՝ BFM TV-ի վրա հղումով։

Դեպարդյեի հանդեպ խափանման միջոց չի ընտրվել, նա ազատության մեջ կմնա առանց սահմանափակումների։

Դեպարդյեի փաստաբան Էռվե Տեմիմեն հայտարարել է, որ դերասանն ամբողջությամբ հերքում է մեղադրանքները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---