«Սասնա ծռերից» Բիլյանը մեղավոր չի ճանաչվել ոստիկանի սպանության համար![]() 24 փետրվարի 2021 - 15:15 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը մեղավոր չի ճանաչվել ոստիկանի սպանության համար, փոխանցում է Factor-ը։ Ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հրապարակել է «Սասնա ծռերի» գործով դատավճիռը։ 2016 թվականին պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը դատապարտվել են 7 տարվա, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ Մանուկյանը «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանի ուղղությամբ կրակել է ոչ թե Բիլյանը, այլ Էդվարդ Գրիգորյանը։ Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդում վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |