ԱՄՆ ՄԶԳ-ն $2.65 մլն կուղղի ՀՀ-ի գյուղզարգացմանը24 փետրվարի 2021 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը $2.65 մլն լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Ֆինանսավորման շրջանակում կընդլայնվի ԱՄՆ ՄԶԳ 2 ծրագիր՝ առավել նպատակային աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին և ձևավորելով կոոպերատիվներ։ ԱՄՆ ՄԶԳ-ի՝ 2019-ի փետրվարին մեկնարկած «Գյուղական տնտեսական զարգացում-Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրին տրամադրվել է $1.15 մլն լրացուցիչ ֆինանսավորում` ընդհանուր բյուջեն հասցնելով $5.15 միլիոնի: Այս լրացուցիչ միջոցները ծրագիրը կուղղի զարգացնելու կանանց կարողությունները, խթանելու գյուղական ձեռնարկատիրությունը։ Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնակիցները հետագայում կարող են դիմել փոքր դրամաշնորհների: Մինչ օրս ծրագիրը տրամադրել է ծառայությունների մատուցման և անհրաժեշտ ապրանքների մատուցման 29 դրամաշնորհ։ Ընդհանուր առմամբ, դրա ընթացքում կտրամադրվի ավելի քան 100 դրամաշնորհ: RED-NEO-ի աջակցությունը միջինում կազմել է դրամաշնորհ ստացողների 2020 թ. եկամուտների ավելի քան 11 տոկոսը: Լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ RED-NEO-ն կաշխատի գենդերային տնտեսական բացի վերացման և գյուղատնտեսության ոլորտում կանանց բիզնես, ֆինանսական, շուկայավարման, կառավարման հմտությունների զարգացման ուղղությամբ։ RED-NEO-ի շրջանակում կստեղծվի մենթորական ծրագիր՝ կին ձեռներեցների, ուսանողների, բիզնես ասոցիացիաների և այլ սուբյեկտների միջև նոր համագործակցություն խթանելու և առկա կապերն ամրապնդելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև տրամադրում է լրացուցիչ $1.5 մլն ֆինանսավորում՝ «Նորարարական գյուղատնտեսական դասընթացների և ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագրին: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն այժմ կազմում է $1.9 միլիոն: 2020-ի մայիսին մեկնարկած AGRI CAMP-ի շրջանակում վերանորոգվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կոտայքի մարզի մասնաշենքը, որտեղ Հայաստանի գյուղական համայնքների ձեռնարկատերերը ձեռք կբերեն նոր հմտություններ: Այս լրացուցիչ ֆինանսավորմամբ AGRI CAMP-ը կամրապնդի գյուղատնտեսության ոլորտի կին գործարարների հմտություններն ու գործարար կապերը: AGRI CAMP-ն ակնկալում է, որ մինչև 2023 թ. ապրիլի 30-ը առնվազն 1000 կին ֆերմեր ավելի լավ կկարողանա օգտվել գյուղատնտեսական նոր գործելակերպերից և տեխնոլոգիաներից այս ծրագրի շնորհիվ։ Արդյունք, որն, ի վերջո, կհանգեցնի բիզնեսի հասույթի և տնային տնտեսությունների եկամուտների ավելացման: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |