Փաշինյան․ Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել ՀՀ երկարատև զարգացումը![]() 24 փետրվարի 2021 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Կառավարությունում խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները: «Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը»,- ասվում է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Նա հիշեցրել է, որ Աժ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է Գիտության և բարձրագույն կրթության մասին օրենքը։ «Հարցն այն է, թե ինչպես, ինչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ։ Ինչպես անել, որ ավագ սերնդի գիտնականների գործը շարունակվի արդյունավետ և հետագայում կիրառական նշանակություն ստանա։ Պիտի փորձենք առաջարկել լուծումներ»,- ասել է նա։ Օրենքի նախագծով առաջարկվող ֆինանսավորման նոր մոդելը նախատեսում է բուհերին պետական բյուջեից միջոցների հատկացում հետևյալ սխեմայով՝ ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին, ուսումնառության կրթաթոշակների տրամադրում, ուսումնառության նպաստների տրամադրում, ուսանողական ֆինանսական խրախուսում, մրցակցային և նպատակային ֆինանսավորում: Ակադեմիան պահպանում է գործող օրենքով իրեն վերապահված բոլոր հիմնական լիազորությունները, այդ թվում՝ գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր ստեղծելու լիազորությունը: Միևնույն ժամանակ ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունները ձեռք են բերում ավելի մեծ ինքնուրույնություն՝ ունենալով իրենց կառավարման խորհուրդները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |