ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը փոխել է «Խանքենդիի» հիշատակմամբ տեքստը![]() 24 փետրվարի 2021 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը փոխել է դեսպանության ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հրապարակված ԼՂ հումանիտար օգնության տեղափոխման մասին տեքստը, որտեղ հիշատակված էր նաև Ստեփանակերտի ադրբեջանական «Խանքենդի» անվանումը։ ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով հրապարակվել էր հետևյալ ձևակերպումը․ «...ընդհանուր առմամբ Ստեփանակերտ/ Խանքենդի 50 տոննա բեռ է հասցվել»։ Դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովն ասել է, որ տեքստը սրբագրվել է, որպեսզի որևէ լարվածություն չառաջանա, գրում է Sputnik Armenia-ն։ «Մենք ուշադրություն դարձրեցինք, որ հրապարակումը միանշանակ չի ընկալվում։ Քանի որ մենք շահագրգռված չենք, որ որևէ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը սրբագրվել է։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,- ասել է Գուչկովը։ Փետրվարի 23-ին ՌԴ ԱԻՆ-ը հումանիտար բեռների հերթական խմբաքանակն է հասցրել Արցախ, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը ՌԴ ԱԻՆ կայքում հրապարակվել է փետրվարի 24-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |