Ռուսաստանին, Ուկրաինային եւ Ղազախստանին հարկ է հետեւել Հայաստանի օրինակին եւ անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը 5 մարտի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ճգնաժամից իրենց տնտեսությունը պաշտպանելու նպատակով Ռուսաստանին, Ուկրաինային եւ Ղազախստանին հարկ է անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ինչպես դա արել է Հայաստանը: Այդ մասին նշվում է Commerzbank AG-ի եւի UBS AG-ի փորձագետների հաշվետվության մեջ:2008 թվականի օգոստոսին Ռուսաստանն իրականացրել է ռուբլիի «աստիճանական արժեզրկում»` ծախսելով իր արժույթի պաշարների 36 տոկոսը` ռուբլիի դիմաց դոլարի փոխարժեքի տարբերությունը 35 տոկոսով նվազեցնելու նպատակով: «Այդ երկրների համեմատությամբ, Հայաստանը հաջողությամբ անցել է լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Եթե այդ երկրները հետեւեն Հայաստանի օրինակին, ապա կկարողանան հարմարվել նոր տնտեսական փոփոխություններին», - հայտարարել է Commerzbank-ի լոնդոնյան գրասենյակի շուկայական հետազոտությունների բաժնի ղեկավարը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |