ՀՀ-ն՝ ռուսաստանցիների ամենապահանջված արտասահմանյան ուղղություններից25 փետրվարի 2021 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ՌԴ հետ ավիահաղորդակցության վերականգնումից հետո դարձել է ռուսաստանցիների ամենանախընտրած արտասահմանյան ավիաուղղությունը։ Դեպի ՀՀ ավիատոմսերի որոնումների քանակը դեկտեմբերի և հունվարի միջին մակարդակի համեմատ աճել է 1․5 անգամ, հայտնել է Tutu.ru-ն։ Ուղևորությունների և ճամփորդությունների ծառայության վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է 2021թ․ առաջին կիսամյակի համար արտերկիր թռիչքների պահանջարկը։ Առավել պահանջվածը Հայաստանն է՝ այս ուղղությամբ վաճառվել է տոմսերի գրեթե 20 տոկոսը (հաշվի են առնվել հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ձևակերպված փաստաթղթերը՝ հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը թռիչքների համար)։ Մինչդեռ Մոսկվայից Երևան տոմսերը 2020-ի համեմատ թանկացել են ավելի քան 2 անգամ՝ 6160-ից մինչև 13,622 ռուբլի։ Կանոնավոր ավիահաղորդակցությունը ՀՀ և ՌԴ միջև վերսկսվել է փետրվարի 15-ից։ Շաբաթական 4 չվերթ է իրականացվում։ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ տարածք օդային ճանապարհով կորոնավիրուսի բացասական թեստի առկայության պայմանում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը |