Փաշինյանն իր աջակիցներին կանչում է հրապարակ25 փետրվարի 2021 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ու իր բոլոր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Վարչապետը հիշեցրել է, որ որոշել է պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: «Զինվորականների կողմից իմ հրաժարականը պահանջելու հայտարարության քայլի արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում: Ամենակարևոր խնդիրը, որ մենք ունենք ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, քանի որ այն ինչ տեղի է ունենում մեր երկրում ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ»,- հայտարարել է նա: Վարչապետի խոսքով՝ մի քանի գեներալների դուր չի գալիս, որ քաղաքացիական իշխանությունը որոշ հարցեր է տալիս: Նա նշել է, որ խաղաղ հավաք են անելու, իսկ զինվորականներին կոչ է արել իրականացնել իրենց գործունեությունը:
Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և որ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել |