Փաշինյանը հայտարարել է ԶՈւ ԳՇ պետին ազատելու մասին![]() 25 փետրվարի 2021 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին։ Նա նշել է, որ Գասպարյանին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու որոշումները կայացվել են մինչ Գլխավոր շատբի հայտարարությունը, որով պահանջվում է իր գլխավորած կառավարության հրաժարականը։ Նա կրկին հրավիրել է իր աջակցիներին Հանրապետության հրապարակ։ «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ»,- ասվում էր նրա ավելի վաղ հրապարակված գրառման մեջ։ Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ վարչապետը և կառավարությունն «այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ» և որ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |