ՊՆ. Երևանում ռազմական ինքնաթիռներն ուսումնական-պլանային թռիչքներ են անում![]() 25 փետրվարի 2021 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռներ կան, քանի որ ընթանում են ուսումնական-պլանային թռիչքներն, դրանք պարբերական բնույթ ունեն ու կապված չեն փետրվարի 25-ի քաղաքական իրադարձությունների հետ, PanARMENIAN.Net ին ասացին Պաշտպանության նախարարությունից: Ավելի վաղ Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռներ են նկատվել, ՊՆ-ից ճշտում էինք՝ արդյոք որևէ կապ կա ռազմական ինքնաթիռների՝ մայրաքաղաքով թռչելու և քաղաքական իրադարձությունների հետ: 44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Մայրաքաղաքում գրեթե զուգահեռաբար և կողք կողքի հավաքվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |