Փաշինյան. Իշխանության եմ եկել ժողովրդի որոշմամբ, ժողովուրդն էլ պիտի որոշի հեռացման հարցը25 փետրվարի 2021 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմից հետո ինքը մտածել է հրաժարականի մասին, սակայն իր կամքով չի վարչապետ դարձել, այլ ժողովրդի, և վերջինս էլ կարող է իրեն հեռացնել իշխանությունից: Փաշինյանն ու աջակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբը պահանջել էր նրա հրաժարականը: Ավելի վաղ Փաշինյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելու հրաման էր տվել: Փաշինյանի խոսքով՝ շատ զինվորականներ այդ հայտարարության տակ ստորագրել են իրենցից բարձրաստիճան զինվորականների հրամանով: «Քաղաքացիական պատերազմ հրահրելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, ոստիկանության և ժողովրդի կողմից: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, ձեզ մոտ հարց կծագի՝ ես պատերազմից հետո չե՞մ մտածել հրաժարական տամ: Ես ուզում եմ անկեղծ ասել՝ մտածել եմ: Շատ եմ մտածել: Բայց ես ասել եմ մի բան՝ ես իմ կամքով՝ ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի: Երբ մենք որոշեցինք, որ խորհրդարանական ուժերին առաջարկենք արտահերթ ընտրություններ, ինչի՞ համար էինք ուզում դա անել: Ոզում էինք, որ ժողովուրդն ի վերջո կրկին վերահաստատի իր իշխանությունը: Բայց 17 ուժերը, խորհրդարանական ուժերը մերժեցին մեր առաջարկը»,- հայտարարել է վարչապետը: Նա նշել է, որ ժողովուրդն իրավունք ունի իր նկատմամբ ամենադաժան վճիռը կայացնելու: Փաշինայնն առաջարկել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին օր ու ժամ որոշել և սկսել արտահերթ ընտրությունների հարցով կոնսուլտացիաները: Վարչապետի խոսքով՝ օր առաջ պետք է հանգուցալուծվի նաև Զինված ուժերի հետ կապված իրավիճակը: Նա նշել է, որ հեռախոսով խոսել է Հանրապետության նախագահի հետ և ասել, որ կարծում է՝ նախագահը պիտի ստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը: Վարչապետի խոսքով՝ այն չստորագրելը նշանակում է միանալ պետական հեղաշրջմանը: 44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |