Կանադան Հայոց ցեղասպանությունը ժխտողների տեղը չէ 6 մարտի 2009 - 01:58 AMT PanARMENIAN.Net - Թուրք պրոֆեսոր Թուրքքայա Աթայովը դասախոսություն է կարդացել Կանադայի McGill համալսարանում, որն առաջացրել է համալսարանի հայ ուսանողների բողոքը: Իր ելույթում պրոֆեսոր Աթայովը ոչ միայն չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, այլ նույնիսկ հայտարարել է, թե անցյալում «հայերն են կոտորել թուրք ժողովրդին»: Հայ ուսանողները բողոք են հայտնել նման դասախոսության անցկացման առնչությամբ: Նրանք կասկածի տակ են դրել Հայոց ցեղասպանությունը ժխտող մարդուն համալսարանում ելույթի իրավունք տալու վերաբերյալ McGill համալսարանի որոշումը: Դասախոսությունից առաջ մի խումբ ուսանողներ հայտարարել են, որ Կանադայում տեղ չկա Հայոց ցեղասպանությունը ժխտող անձանց համար: Ինչպես նշել է Հայ ուսանողների ասոցիացիայի (ASA) փոխնախագահ Մարտիկ Թասլակյանը, ASA-ն բողոք կներկայացնի McGill համալսարանի Թուրք ուսանողների ընկերության դեմ այս միջադեպի առնչությամբ: «Հայոց ցեղասպանությունը, ինչպես Հոլոքոսթը, պատմական անհերքելի փաստ է: Պետք է քննարկել ցեղասպանությունների կանխարգելման ուղիները, ոչ թե վիճել այն մասին, եղել են դրանք թե չեն եղել»,-հայտարարել է նա: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված է այնպիսի միջազգային կառույցների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Գիտնականների միջազգային ասոցիացիան, որ զբաղվում է ցեղասպանությունների հետազոտմամբ եւ աշխարհի ավելի քան 20 երկրների կողմից, ներառյալ Կանադան, հաղորդւոմ է McGill Tribune-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |