«Քաղաքացու որոշում». Հանրությունը պատանդ է 2 բևեռի առաջարկած լուծումների և վերջնագրերի միջև![]() 26 փետրվարի 2021 - 10:31 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը, անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ հանրությունը պատանդ է մնացել 2 բևեռի առաջարկած լուծումների և վերջնագրերի միջև։ «Պատերազմում պարտությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը մոտենում է անդառնալիության կետին․․․Լուծումների բացակայությունը, առավել ևս, արտահերթ ընտրությունների շուրջ անորոշ ձևակերպումները փոշիացրեցին սահմանադրական ճանապարհով ճգնաժամն արագ հաղթահարելու հույսերը։ Ճգնաժամը հաղթահարելու համար անհամեմատ մեծ պատասխանատվություն ունեցող (վարչապետ) Նիկոլ Փաշինյանը և կառավարող ուժը ցուցաբերում են իրավիճակին բացարձակ ոչ համարժեք վարքագիծ։ Ակնհայտ է, որ իրավիճակի հանգուցալուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պայմաններում։ Հանրությունը ցույց տվեց, որ նույնքան անընդունելի են 17 ուժերի առաջարկած լուծումները։ Հանրությունը պատանդ է մնացել այս երկու բևեռների առաջարկած լուծումների և վերջնագրերի միջև։ Հաշվի առնելով վերոնշյալը, սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ՝ լավագույնս սպասարկելու ՀՀ քաղաքացու շահը և քաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծման ուղիներ գտնելու»,-ասվում է հայտարարության մեջ։ Կուսակցությունը բոլոր քաղաքացիներին, որոնք չեն կիսում վերոնշյալ բևեռների մոտեցումները, կոչ է անում իրենց ջանքերն ուղղել բախումները բացառելուն և կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելուն։ Նշվում է, որ փետրվարի 26-ին` ժամը 18։30-ին բոլոր այդ մարդկանց կուսակցությունը հրավիրում է Մաշտոցի պուրակ՝ համերաշխության և ինքնիշխանության օրակարգով հավաքին։ «Ներքաղաքական կյանքում բռնությունն ու բախումները պետք է բացառվեն։ Մենք հասկանում ենք նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության դրդապատճառները, սակայն, կոչ ենք անում սահմանափակվել արդեն իսկ արվածով և մնալ սահմանադրականության շրջանակներում»,-ասվում է ՔՈ հայտարարության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |