Դեսպանությունը Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորում է խուսափել հավաքներից![]() 26 փետրվարի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, անդրադառնալով երևանյան իրադարձություններին, հորդորել է իր երկրի քաղաքացիների խուսափել հանրահավքների վայրեր այցելելուց։ «Երևանում շարունակվող հանրահավաքների պայմաններում խորհուրդ է տրվում խուսափել հավաքներից, իրազեկ լինել իրավիճակին և հետևել դեսպանության հրահանգներին»,- ասվում է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |