Խոսնակ․ Արցախի նախագահը հանդիպել է Փաշինյանին և Օնիկ Գասպարյանին![]() 26 փետրվարի 2021 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Վերջինիս հետ հանդիպմանը հրաժարականի պահանջ չի ներկայացրել, լուրն իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում, ասել է Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ։ «Փաշինյանի ու Գասպարյանի հետ ԱՀ նախագահը քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել»,- հայտնել է Ավանեսյանը, փոխանցում է Artsakhpress-ը։ Նա նշել է, որ Գասպարյանի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ: Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Ֆլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |