ԵԿՄ Քաջարանի խորհուրդ․ Ամբողջ կազմով բանակի կողքին ենք![]() 26 փետրվարի 2021 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորականների միության Քաջարանի խորհուրդը՝ ամբողջ անձնակազմը և նրանց աջակիցներն ու սատարողները, կանգնած են Հայոց բանակի կողքին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Այս մասին ասվում է Քաջարանի Երկրապահ կամավորականների միության հայտարարությունում: Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |