Իրանը ՀՀ-ում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

Իրանը ՀՀ-ում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

PanARMENIAN.Net - Իրանը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության և բռնությունից ձեռնպահ մնալու կոչ է արել։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն, տեղեկացնում է Iran Front Page-ը։

Նա հավելել է, որ Իրանում ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը Հայաստանում։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---