Ալիևը հայ գերիներին «ահաբեկիչ և դիվերսանտ է» անվանել![]() 26 փետրվարի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին՝ մենք բոլորին վերադարձրել ենք։ Ընդ որում, մենք ավելի շուտ ենք վերադարձրել, քան նրանք։ Ադրբեջանում այժմ պահվող մարդիկ այդ կատեգորիայի մեջ չեն մտնում, նրանք ահաբեկիչներ և դիվերսանտներ են, և ցանկացած շահարկում Հայաստանի կամ որևէ այլ երկրների կողմից անտեղի է»,- ասել է նա օտարերկրյա ԶԼՄ-ներին հարցազրույցում։ Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |