«Ասպարեզ»․ Համբիկ Սասունյանն ազատ կարձակվի![]() 26 փետրվարի 2021 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի գերագույն դատարանը բեկանել է 1982-ին ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած՝ «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Համբիկ Սասունյանի ազատ արձակումը կասեցրած դատավորի որոշումը, նա ազատ կարձակվի, փոխանցում է «Ասպարեզը»՝ հղում անելով իր ունեցած փաստաթղթերին։ Պաշտպանական խմբից նշել են, որ դատարանի որոշումը նշանակում է, որ վերահաստատված է Սասունյանին ազատ արձակելու՝ Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի որոշումը։ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել, 1982-ին գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ-ում նրան դատապարտել են ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 2019-ին Բանտարկյալների ազատման խորհուդրը հայտարարել էր Սասունյանին ազատ արձակելու մասին, բայց 2020-ին դատարանն արգելանք էր դրել այդ որոշման վրա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |