Պեսկով․ ԼՂ գծով բոլոր պայմանավորվածություններն իրագործվում են26 փետրվարի 2021 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, հայտարարել է, որ ԼՂ գծով բոլոր պայմանավորվածություններն իրագործվում են։ «Դեռևս ամեն ինչ իրագործվում է»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Հայաստանում իրադարձությունները դեռևս չեն ազդում Լեռնային Ղարաբաղի գծով պայմանավորվածությունների իրագործման վրա և դրանց իրագործումը պետք է շարունակվի։ Պեսկովն այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք Երևանում ստեղծված իրավիճակի պատճառով Մոսկվան սպառնալիք չի տեսնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության իրագործման առումով։ Նա հավելել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, չափազանց կարևոր է նախկինի պես առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել։ Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Photo. Ria Novosti Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |