Նախագահական. Սարգսյանը հետ չի ուղարկել ԳՇ պետին ազատելու առաջարկը![]() 26 փետրվարի 2021 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին հղումով տեղեկություն էր տարածվել, թե Սարգսյանն իր առարկություններով հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը։ Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Փաշինյանն ասել էր, որ ժողովուրդն է իրեն իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ հեռանա, թե ոչ։ ԳՇ հայտարարությունից առաջ Փաշինյանը պաշտոնից ազատել էր շտաբի պետին՝ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Գասպարյանի ազատման որոշման տակ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |