Մատվիենկո․ Միրզոյանը խնդրել է աջակցել գերի ընկած մի քանի կնոջ վերադարձին26 փետրվարի 2021 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է աջակցել Արցախում պատերազմի ժամանակ գերի ընկած մի քանի կնոջ շուտափույթ վերադարձին հայերնիք՝ «հանուն համամարդկային արժեքների և հումանիզմի սկզբունքների»։ Այդ մասին ասվում է Միրզոյան-Մատվիենկո հեռախոսազրույցի մասին ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի հաղորդագրության մեջ։ ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ հումանիտար խնդրի լուծմանը խորհրդրանական գծով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև վերջին իրադարձությունները Երևանում։ Մատվիենկոն նշել է, որ այդ իրադարձությունները ՌԴ-ում գնահատում են որպես ներքին և հուսով են, որ իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Փետրվարի 26-ին Ալիև իր երկրում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» էր անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն։ Ավինյանի գրասենյակից նշել են, որ Հայաստանը ոչ մի տեղ չունի դիվերսանտ ու ահաբեկիչ, և Ադրբեջանի նախագահի նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ ադրբեջանական կողմը փորձում է գերիների հարցը սակարկության առարկա դարձնել։ Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |