Վանեցյան․ Նախագահը լսել է մեզ, ասել՝ լիազորությունների շրջանակում օբյեկտիվ որոշում կկայացնի![]() 26 փետրվարի 2021 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպել են նախագահ Սարգսյանին, ներկայացրել իրենց տեսակետն ու խնդրել, որ «որպես Սահամանադրության երաշխավոր, իր լիազորությունների շրջանակում հանգուցալուծի երկրում ստեղծված արտառոց վիճակը», հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Գլխավոր շտաբի պետի հրաժարականի փաստաթղթի մասով, ըստ Վանեցյանի, Սարգսյանը որևէ ազդակ չի տվել։ «Նախագահը լսել է մեզ և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: Որևէ կոնկրետ որոշում նախագահը մեզ չի ասել»,-ասել է նա։ Վանեցյանը նշել է, որ երկուստեք արձանագրել են, որ առաջնահերթ է պետական շահը, «բոլորն առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ»: Վանեցյանի խոսքով՝ նախագահը հանդիպման ընթացքում նշել է, որ ՀՀ-ում փետրվարի 26-ի իրադարձությունները ռազմական հեղաշրջման փորձ չեն։ Վանեցյանը տեղեկացրել է նաև, որ նախագահը շարունակում է հանդիպումների շարքը: Ըստ նրա՝ նախագահի ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հանդիպում պիտի անցկացվի փետրվարի 26-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |