ՀՀ նախագահը հանդիպել է Օնիկ Գասպարյանին![]() 26 փետրվարի 2021 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնել է քննարկումների շարք: Ավելի վաղ լրատվամիջոցներում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին հղումով տեղեկություն էր տարածվել, թե Սարգսյանն իր առարկություններով հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը։ Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը PanARMENIAN.Net ին ասել է, որ Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |