Մուսինյան. Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը չեն հանդիպել` սուտ է

Մուսինյան. Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը չեն հանդիպել` սուտ է

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն չեն հանդիպել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Newsmedia կայքը հրապարակել է տեղեկություն, թե իբր փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն և երկարատև զրույց ունեցել առաջին նախագահի հետ:

Հայտնում եմ, որ նշված հրապարակումը բացարձակ սուտ է և հետապնդում է զուտ սադրիչ նպատակ»,- ասվում է գրառման մեջ։

Սոցցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներում, լուրեր էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են և երկար զրույց ունեցել։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---