Արշակյանը հայկական հարվածային ԱԹՍ է ներկայացրել (Վիդեո)27 փետրվարի 2021 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։ «Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։ Առաջիկայում նմանատիպ ձևաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ ևս»,-գրել է ԲՏԱ նախարարը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանն առաջին անգամ կամիկաձե դրոններ է ներկայացրել Աբու Դաբիում բացված ռազմարդյունաբերության IDEX-2021 ցուցահանդեսում։ Դրանից առաջ սոցցանցերում լուսանկարներ էին շրջանառվում IDEX-2021-ում հայկական տաղավարից, որը դատարկ էր։ Տաղավարում ցուցանմուշների բացակայությունը ԲՏԱ նախարարությունը բացատրել է լոգիստիկ խնդիրներով։
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |