Թևոսյանը և Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Թևոսյանը և  Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

PanARMENIAN.Net - Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցույթում հաղթող են ճանաչվել Վահրամ Մարտիրոսյանը և Վահագն Թևոսյանը։

ժամանակավոր հանձնաժողովի նիստին մասնակցել է հանձնաժողովի 5 անդամ՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը, Վահե Գևորկյանցը և Սամվել Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ամփոփել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերի ուսումնասիրման գործընթացը և քվեարկությամբ որոշել հաղթողներին, տեղեկացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը։

Թափուր տեղերին հավակնում էին նաև Վազգեն Ավետյանը և Գագիկ Գինոսյանը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---