Թուրքիան կվնասի իրեն, եթե փորձի օգտագործել Nabuccon-ն ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիան կվնասի իրեն, եթե փորձի Nabucco նախագիծը որպես ճնշման լծակ օգտագործել Եվրամիության հետ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի Եվրոպական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Կատինկա Բարիշը: Նրա խոսքերով, Թուրքիան սխալ կվարվի, եթե սակարկության դնի Nabucco-ն ԵՄ-ին անդամակցելու հարցում:



«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ամեն ինչ կանի, ինչն, իր կարծիքով, ճիշտ է հայրենիքի շահերը պաշտպանելու համար: Սակայն եթե Թուրքիան ցանկանում է կարեւոր էներգետիկ հանգույց դառնալ, նրան հարկավոր է ոչ միայն շահավետ ռազմավարական դիրք, այլ նաեւ համաձայնության առկայություն արտադրող եւ սպառող երկրների միջեւ»,-ասել է Բարիշը:



Նրա խոսքերով, Թուրքիան լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի հետ: «Սակայն հարկավոր է դեռեւս լավ հարաբերություններ հաստատել նաեւ սպառող երկրների հետ»,-ընդգծել է նա, գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---