ԱԻՊԾ․ Ադրբեջանական արգելքի պատճառով՝ մարմինների որոնումները դեռ չեն վերսկսում![]() 27 փետրվարի 2021 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները դեռ չեն վերսկսվել: PanARMENIAN.Net ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը շարունակում է արգելել որոնողական աշխատանքների վերսկսումը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ փետրվարի 15-ից որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով։ Մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |