HRW-ն՝ Ադրբեջանի կողմից Արցախի բժշկական հաստատությունների վրա հարձակումների մասին![]() 27 փետրվարի 2021 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր տվյալներ է ներկայացրել 2020 թվականին արցախյան հակամարտության գոտում ադրբեջանական ուժերի կողմից բժշկական հաստատությունների վրա անօրինական հարձակման երեք դրվագի մասին: «Մենք փաստել ենք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մարտակերտի շրջանի հիվանդանոցին հասցված բազմաթիվ անօրինական հարվածների և քաղաքի արվարձանում գտնվող ռազմական հոսպիտալը հոկտեմբերին ռմբակոծելու դեպքերը: Հրթիռակոծման արդյունքում վնասվել են երկու բժշկական հաստատություն, խափանվել է նրանց աշխատանքը»,- հայտնում են կազմակերպությունից: Human Rights Watch-ից հայտնել են, որ հարձակումը ռազմական հոսպիտալի վրա իրականացվել է իսրայելական LAR-160 արբանյակային կառավարմամբ բազմակի օգտագործման հրթիռային համակարգի միջոցով, ինչը թույլ է տալիս ենթադրելու հարվածների կանխամտածված լինելու մասին: Շրջանային հիվանդանոցի վրա «Գրադ» կայաններից և կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները ներկայացվում են որպես չտարբերակված հարվածներ: «Մենք նաև փաստագրել ենք ադրբեջանական ուժերի կողմից հայկական ռազմական շտապօգնության վրա սեպտեմբերի 28-ին կանխամտածված հարձակման փաստը, որի ժամանակ գնդակահարվել և սպանվել է ռազմական բժիշկ»,- նշում են Human Rights Watch-ից: Ավելի վաղ Human Rights Watch-ը փաստագրել էր Ստեփանակերտի երկու հիվանդանոցին հոկտեմբերին ադրբեջանական զինուժի կողմից չտարբերակված հարվածներ հասցնելը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |