Երեւանում կբացվի Հայաստանի գլխավոր դատախազի նկարների ցուցահանդեսը 6 մարտի 2009 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ին Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Աղվան Հովսեփյանի ստեղծած յուղանկարներն ու լուսանկարները: Աղվան Հովսեփյանը ծնվել է 1953թ. հունվարի 7-ին Երեւանում: 1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական բաժինը: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1974թ., որպես քննիչ աշխատելով Կարելիայի Ինքնավար Հանրապետության Սեգեժի շրջանում: 1998-1999թթ.եղել է Հայաստանի գլխավոր դատախազը, 1999-2004թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: 2004 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |