Կապանում փետրվարի 27-ին հանրահավաք կլինի

Կապանում փետրվարի 27-ին հանրահավաք կլինի

PanARMENIAN.Net - Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանը կոչ է անում փետրվարի 27-ին` ժամը 15։00-ին, ներկա գտնվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Քաղաքապետի խոսքով՝ քննարկվելու է երկրում ստեղծված ներկայիս իրավիճակը։

«Ես անձամբ հանդես եմ գալու խոսքով և ներկայացնելու եմ իմ պատկերացումները` երկրում կատարվող իրադարձությունների և քաղաքական ներկայիս իրավիճակի վերաբերյալ», - նշել է նա։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---