Օպերայի բակում մարդ են դանակահարել

Օպերայի բակում մարդ են դանակահարել

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի պատանու դանակահարել է 2004 թ. ծնված մեկ այլ պատանի, վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, դանակահարողը ձերբակալվել է, նույն օրը բերման ենթարկված մյուս պատանիները բաց են թողնվել, հայտնում են Ոստիկանությունից:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---