Ըստ Թուրքիայի՝ ռուսական «ՌԷՊ» միջոցներն «անկարող են» Bayraktar-ների դեմ![]() 1 մարտի 2021 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերն «անկարող եղան» դիմակայելու Bayraktar TB2 գրոհային ԱԹՍ-ներին։ Այդ մասին նա ասել է լրագրող Իբրահիմ Հասկոլօղլուին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի ժամանակ ակտիվ կիրառվել են թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը: Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։ «Ռուսական «ՌԷՊ» համակարգերը նույնիսկ մեկ ժամով չկարողացան կանգնեցնել Bayraktar TB2-ը», - ասել է նա: Baykar-ի գլխավոր տնօրենը հավելել է, որ ընկերությունը պաշտպանություն է մշակել «ՌԷՊ» միջոցներից, ուստի Bayraktar-ը «միշտ օդում կլինի»: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանն ունի արդյունավետ տեխնիկա թուրքական ԱԹՍ-ների դեմ պայքարի համար, որոնցից մեկը «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգն է՝ այն կարող է միանգամից 48 թիրախ հայտնաբերել, հետևել 10-ին և խոցել 4-ը։ Ըստ ՆԱՏՕ-ի զեկույցի՝ ռուսական «Պանցիր Ս-1» համակարգերը մարտական անօդաչուների դեմ պայքարի իդեալական միջոց է։ Նշվել է, որ այդպիսի զենքը «աճող սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար» և պետք է չեզոքացվի մարտին միանալուց առաջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |