Երեւանում տեղի կունենա Ժանսեմի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը

PanARMENIAN.Net - Մարտի 20-ից մինչեւ ապրիլի 5-ն «Արամէ» պատկերասրահում տեղի կունենա հայկական Սփյուռքի խոշորագույն նկարիչներից մեկի`Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) նկարների ցուցահանդես-վաճառքը: «Արամէ» պատկերասրահը ցուցահանդես-վաճառքը կազմակերպել է նկարչի դստերը պատկանող «Ֆլորա Ժանսեմ» փարիզյան պատկերասրահի համագործակցությամբ: Ցուցահանդեսում կներկայացվի նկարչի 45 աշխատանք, որոնցից 10-ը յուղանկար եւ գծանկար են, մյուս աշխատանքները կատարվել են լիտոգրաֆիայի տեխնիկայով:

Ժանսեմը` նույն ինքը Հովհաննես Սեմերջյանը, հայկական Սփյուռքի խոշոր նկարիչներից մեկն է: Ծնվել է 1920 թվականին Թուրքիայի Սելես քաղաքում, մանկությունն անցկացրել է հունական Սալոնիկ քաղաքում, իսկ 1931 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Փարիզ: Ժանսեմը մի քանի տարի այցելել է Մոնպարնասի «ազատ ակադեմիաները», իսկ 1939 թվականին ավարտել է Փարիզի դեկորատիվ արվեստների բարձրագույն դպրոցը: Այսօր Ժանսեմի աշխատանքները ցուցադրվում են ողջ աշխարհի պատկերասրահներում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---