Կաթողիկոսը կարևորել է զոհների, գերիների, անհետ կորածների ընտանիքների հոգևոր խնամքը 1 մարտի 2021 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը փետրվարի 28-ին Էջմիածնում Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է վիրավորների, զոհվածների, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների ընտանիքներին հոգևոր խնամքի կարևորության մասին։ Ուսանողները Էջմիածին էին եկել համալսարանի դեկանի տեղակալ Միքայել Մալխասյանի գլխավորությամբ։ Նրանք ԵՊՀ-ի «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներն են։ Նշվել է, որ, նկատի ունենալով խնդրի նրբությունը, հոգևորականների համար կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ Վեհափառը տեղեկացրել է, որ ապագայում նախատեսվում է Մայր աթոռին և վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ։ Նախաձեռնության համահեղինակ Էդուարդ Գալստյանը նշել է, որ այն միտված է նեցուկ լինել պատերազմի հետևանքով իրենց զավակներին ու հարազատներին կորցրած ընտանիքներին։ Նա հույս է հայտնել, որ եկեղեցին իր առաքելությանը հավատարիմ իր անփոխարինելի ներդրումն է բերում այս ուղղությամբ։ Կաթողիկոսը ողջունել է ուսանողների նախաձեռնությունը։ Նա բնական և կարևոր է համարել ներկաների նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է այս դժվարին պահին զորակցել այդ ընտանիքներին։ Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի կորուստների մասին՝ նա նշել է, որ նահատակների հիշատակը պետք է ոգեշնչման աղբյուր լինի՝ ապրելու, արարելու և գալիքի նկատմամբ հույսով լցվելու համար։ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Մայր աթոռի «Աջակցենք Արցախին» ծրագրին և նպատակներին, ինչպես նաև ծրագրի իրագործմանն ի նպաստ աշխարհասփյուռ թեմերի և բարերար հայորդիների կողմից ցուցաբերվող աջակցությանը։ Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ կատարվել են ինչպես հոգեխնամական, այնպես էլ սոցիալական աջակցության ծրագրեր, Մայր աթոռն իր հնարավորությունների սահմաններում փորձել է լուծել նաև տեղահանված արցախցի ընտանիքների կեցության հարցը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |