ԵՏՀ․ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար 1 մարտի 2021 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իա Մալկինան։ «Մենք հանձնաժողովում ավելի շուտ նաև նոր հնարավորություններ ենք տեսնում և Հայաստանի, և ընդհանուր առմամբ միության համար այդ համաձայնագրի իրագործումից։ Կցանկանայինք, որ ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունները կառուցվեին տնտեսական պրագմատիկ և հավասար մոտեցման սկզբունքների հիման վրա՝ ի շահ մեր պետությունների, նրանց քաղաքացիների և բիզնեսի»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Մալկինան նշել է նաև, որ երրորդ երկրների, ինտեգրման այլ միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառուցումն ու պայմանավորվածությունները դասվում են ինքնիշխան պետությունների իրավասությանը։ «ՀՀ-ն մեզ համար առաջին հերթին ԵԱՏՄ անդամ է։ Ելնում ենք նրանից, որ ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները հիմնարար են մեր անդամ պետությունների համար»,-ասել է նա։ Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:։ 2021թ․ մարտի 1-ից այն ամբողջությամբ ուժի մեջ մտավ։ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որն իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |