Կրեմլում բավարարված են Փաշինյանի խոսքերով, թե «Իսկանդերների» հարցում իրեն սխալ են զեկուցել

Կրեմլում բավարարված են Փաշինյանի խոսքերով, թե «Իսկանդերների» հարցում իրեն սխալ են զեկուցել

PanARMENIAN.Net - Կրեմլում բավարարված են այն հայտարարությամբ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եզրակացրել է, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Վարչապետ Փաշինյանը, պատասխանելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10%-ով։

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերակագնվի»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ հայտարարել է, որ Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։ Նա նշել է, որ վարչապետը Պուտինի հետ վերջերս հեռախոսազրույցում ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ իր հայտարարությունը:

«Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում»,-նշել է Գևորգյանը։

Փաշինյանի հայտարարությունն ավելի վաղ լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Մասնավորապես, ընգծվում էր, թե ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել ռուսական զենքի արդյունավետությունը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ Արցախում Իսկանդեր-Մ տեսակի զենք չի օգտագործվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---