Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝ Բաղրամյանում (վիդեո)![]() 1 մարտի 2021 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմությունը՝ Հայրենիքի փրկության շարժման անդամների գլխավորությամբ սկսել է Մարտի 1-ի հանրահավաքը Բաղրամյան պողոտայում։ Փետրվարի 25-ից Բաղրամյան պողոտան փակել ու այնտեղ են գիշերում մի խումբ ընդդիմադիրներ։ Հայ հեղափոխական դաշնակցությունից Գեղամ Մանուկյանը կրկին հիշեցրել է, որ իրենց պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Նրա խոսքով՝ Փաշինյանը «լայնածավալ հարձակում է սկսել անվտանգության միակ ու գլխավոր երաշխավոր Հայոց բանակի ու բարձրագույն հրամկազմի դեմ»։ Մարտի 1-ի իրադարձությունների 13-րդ տարելիցի օրը Երևանում 4 հանրահավաք կանցկացվի, որից 3-ը գրեթե նույն ժամին։ Հայաստանում քաղաքական իրավիճակը սրվել էր փետրվարի 25-ին վարչապետի կողմից Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի որոշումից ու ԳՇ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո։ Նախագահը դեռ չի ստորագրել ԳՇ պետի հրաժարականի որոշումը, այն առարկություններով հետ է ուղարկել վարչապետին, վերջինս՝ կրկին նախագահին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |