ԶՈւ-ն հորդորում է դադարեցնել իր և պաշտոնյաներին ուղղված անհիմն մեղադրանքները 1 մարտի 2021 - 23:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերը հերթական հայտարարությունն է տարածել՝ կրկին անդրադառնալով վերջին դեպքերին ու վերահաստատելով իրենց դիրքորոշումը: «Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։ Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերն առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,- ասվում է հայտարարության մեջ։ Օրերս Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրեց Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները |