«Ժառանգությունը» սպառնում է պահանջել իշխանությունների հրաժարականը մի շարք պահանջների չկատարման դեպքում

PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել երկրում ստեղծված ֆինանսա-տնտեսական իրադրության հետ կապված հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է, որ ստեղծված իրադրության պատճառով վստահության գոյություն ունեցող ճգնաժամը երկրում նոր փուլ է մտել:Հայտարարության մեջ նշված է, որ նման իրադրության մեջ: «Ժառանգությունն» իրավունք չունի սպասելու հաջորդ սոցիալական պայթյունին, եւ նման բան թույլ չի տա: «Ժառանգությունն» իշխանություններից եւ գործող նախագահից առաջին հերթին պահանջում է կտրուկ փոփոխություններ կատարել երկրի կառավարման քաղաքականության մեջ եւ անհապաղ իրագործել հետեւյալ քայլերը` ազատ արձակել քաղաքական մոտիվներով ձերբակալվածներին` քաղբանտարկյալներին, լիկվիդացնել օլիգարխական-քրեական համակարգի հիմքերը, ապահովել պետբյուջեի ձեւավորումն ու իրականացումը եւ անհապաղ ներկայացնել այն խորհրդարանում դիտարկելու համար, ապահովել օրինականությունը, ազատությունն ու արդարությունը Երեւանի քաղաքապետի ընտրությունների եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ եթե իշխանությունների կողմից այդ պահանջների չկատարումը հանգեցնի քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի խորացմանը, ապա միակ ելքը կլինի իշխանության վերափոխումը եւ «Ժառանգությունը» տվյալ դեպքում կպահանջի իշխանությունների հրաժարականը:



Դրա հետ մեկտեղ, «Ժառանգություն» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ ստեղծված իրադրությունից դուրս գալու համար իշխանությունները պետք է համատեղ քայլեր ձեռնարկեն ընդդիմության հետ: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որքանով է հնարավոր ընդդիմության եւ իշխանությունների միջեւ համագործակցությունը երկխոսության բացակայության պայմաններում` Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ «քաղաքական ուժերը` ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմական, ընտրվել են ժողովրդի կողմից, պետք է ծառայեն նրան, եւ իրենք պատրաստ են ու պետք է օգտագործեն իրենց գործիքները խորհրդարանում եւ օգնեն միմյանց, որպեսզի հավասարակշռված միջոցներ ձեռնարկեն»: Լարիսա Ալավերդյանն ավելացրել է, որ կուսակցության հայտարարությունը եւ հետագա գործողությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ իրենք վարում են հուշելու, պահանջելու եւ իշխանություններին աջակցելու քաղաքականություն:
 Ուշագրավ
---