Մարուքյանը՝ Փաշինյանին․ Պահանջում եմ ապացուցել Գասպարյանի մասին հայտարարությունը![]() 2 մարտի 2021 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է ապացուցել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մասին իր արած հայտարարությունը։ Մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը, երբ պահանջել է կառավարության և վարչապետի հրաժարականը։ «Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ»,- գրել է Մարուքյանը` հավելելով, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր առաջարկն ուժի մեջ է։ Հայաստանում քաղաքական իրավիճակը սրվել էր փետրվարի 25-ին վարչապետի կողմից Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի որոշումից ու ԳՇ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո։ Նախագահը դեռ չի ստորագրել ԳՇ պետի հրաժարականի որոշումը, այն առարկություններով հետ է ուղարկել վարչապետին, վերջինս՝ կրկին նախագահին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |