ԱՆ․ ՀՀ-ն առաջինը «Սպուտնիկ V» կգնի՝ 15,000 դեղաչափ![]() 2 մարտի 2021 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը կգնի Հայաստանը, «Սպուտնիկ V»-ն է լինելու, հայտնել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Այս պահին ռուսական կողմի հետ պայմանագրի ստորագրման փուլում ենք։ Շատ հավանական է, որ պատվաստանյութը մյուս շաբաթվա մեջ Հայաստան ներկրվի։ Մենք 15,000 դեղաչափ ենք ձեռք բերում, և քանի որ անհրաժեշտ է երկու դեղաչափ, նախատեսում ենք այս փուլում 7500 մարդու պատվաստել»,- ասել է Սահակյանը։ Նա նշել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են հիվանդների ու բուժաշխատողների շրջանում. ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր էր ստացել պատվաստանյութ` նախ 30, հետո` 1000 մարդու համար (2060 դեղաչափ)։ Պատվաստանյութերի նոր խմբաքանակով, ըստ Սահակյանի, մարտի կեսերին կշարունակեն պատվաստումներն ինչպես բուժաշխատողների շրջանում, այնպես էլ խոցելի խմբերում` 65-ից բարձր տարիք և քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում։ Սահակյանի փոխանցմամբ՝ իրենք այժմ զուգահեռ բանակցություններ են վարում, որպեսզի պետությունն այլ պատվաստանյութ էլ գնի, սակայն որը կլինի հաջորդը և ինչ խմբաքանակով` դեռ պարզ չէ։ Փետրվարի 18-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի կիրառմանը։ Փորձաքննությունների տվյալներով` «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրությունների երրորդ փուլը 91․6% արդյունավետություն է ցույց տվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |