Մարուքյան․ Փաշինյանի հետ հանդիպելու ենք՝ բոլորի առաջարկները քննարկելու 2 մարտի 2021 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապվել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, առաջիկայում նրանք հանդիպելու են՝ քննարկելու «բոլորի առաջարկները»: «Առաջարկել է հանդիպում՝ քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք: Իմ առաջարկը, իր առաջարկը, ձեր առաջարկը, բոլորի առաջարկները: Ես համաձայնություն եմ տվել: Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ կհանդիպենք, կքննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները և ինչ եզրահանգում կլինի, դուք կիմանաք»,- ասել է Մարուքյանը, փոխանցում է Armtimes.com-ը։ Մարուքյանը նաև խոսել է վարչապետին ուղղված իր առաջարկին հաջորդած արձագանքների մասին: Փետրվարի 28-ին Մարուքյանը իրավիճակի հանգուցալուծման առաջարկ էր ներկայացրել Փաշինյանին: «Ես որպես խնդրի լուծում առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա նախագահի աշխատակազմից հետ վերցնի ԳՇ պետին ազատելու հրամանագրի նախագիծը, ձեռք չտա ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին և ընդհանրապես մի կողմ քաշվի բանակից։ Մենք, դրան ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում չենք առաջադրվելու և որևէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների»: «Իմ հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել, ես իմ խոսքի տերն եմ: Ես առաջարկ եմ արել, առաջարկին չի եղել հասկանալի հոդաբաշխ արձագանք և եղել է վարչապետի հայտարարությունը, մարտահրավեր նետել: Հայ ազգը մի մարտահրավեր ուներ, վարչապետի գլխավորությամբ գնաց այդ մարտահրավերին և ջախջախիչ պարտություն կրեց: Ուրիշ մարտահրավեր ես չեմ ճանաչում»,-ասել է նա։ Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել, Մարուքյանը կրկին նշել է, որ վարչապետից ապացույցներ է պահանջելու այս հայտարարության վերաբերյալ: «Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար ապացույցներ եմ պահանջելու վարչապետից, որ ոչ թե ինձ ներկայացնի, այլ հրապարակի այդ ապացույցները»: Հայաստանում քաղաքական իրավիճակը սրվել էր փետրվարի 25-ին վարչապետի կողմից Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի որոշումից ու ԳՇ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո։ Նախագահը դեռ չի ստորագրել ԳՇ պետի հրաժարականի որոշումը, այն առարկություններով հետ է ուղարկել վարչապետին, վերջինս՝ կրկին նախագահին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |