Սիմոնյան․ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ քննարկում սկսելու համաձայնություն կա![]() 2 մարտի 2021 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքական գործընթացը պետք է ընտրություններով հանգուցալուծվի, այլ տարբերակ անհնար է, իսկ իշխանությունն այս պահին խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ քննարկում սկսելու համաձայնություն ունի, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնայնը, փոխանցում է «Ազատությունը»։ Սիմոնյանը վստահություն է հայտնել, թե որոշ քայլեր մարտի 2-3-ի ընթացքում կձեռնարկվեն։ «Կա այս պահին համաձայնություն նստել սեղանի շուրջ ու քննարկում սկսել։ Եվ այդ քննարկումը ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ։ Շատ կարևոր է քաղաքական պրոցեսները շարունակել, որովհետև, երբ դրանք չեն շարունակվում լինում են այն տհաճ դեպքերը, որին մենք ականատես ենք լինում»,-ասել է ԱԺ փոխխոսնակը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ պատգամավորները և մասնավորապես Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը խոսել են չմիանալու մասին՝ Սիմոնյանը նշել է, թե ինքը վստահ չէ, որ, օրինակ, Զոհրաբյանն այս փուլում լիովին ներկայացնում է ԲՀԿ-ն։ ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ «ԲՀԿ-ում բոլորը շատ լավ գիտեն, որ մի մարդ է ասում»։ ԲՀԿ-ից Արման Աբովյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ ԱԺ փոխխոսնակի հայտարարութուններին, սակայն այդ հարցով որևէ քննարկման մասին տեղեկություն չունի։ Սիմոնյանը նաև հիշեցրել է, որ ինքն ի սկզբանե էր կողմ արտահերթ ընտրություններին և ստացվեց այնպես, որ «իր դիրքորոշումը ճիշտ էր»։ Մարտի 2-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Փաշինյանից հանդիպման առաջարկ է ստացել, քննարկելու են «բոլորի առաջարկները»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |