Մարտի 1-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է․ Քոչարյանի աջակիցները կարճ ակցիա են արել![]() 2 մարտի 2021 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մարտի 2-ի դատական նիստը հետաձգվել է, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ստացել։ «Արմեն Գևորգյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է սուր շնչառական հիվանդություն։ Երեկ նրան թեստավորել են, և այժմ սպասում ենք թեստի պատասխանին։ Հենց այս պատճառով էլ Գևորգյանը ներկա չէ նիստին»,- ասել է Ալեքսանյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Նիստից առաջ Քոչարյանի աջակիցները կարճ ժամանակով փակել են Արշակունյաց պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 9-ին` ժամը 13։00-ին։ Փետրվարի 23-ին նախատեսված նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր, Գևորգյանի և իր պաշտպանի բացակայության պատճառով։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |