Մովսես Հակոբյան․ Պնդում եմ՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է 2 մարտի 2021 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է, նախկինում իր հնչեցրած հայտարարությունը վերահաստատել է պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ինֆորմացիա հրապարակի: Պատասխանում եմ և պնդում՝ «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ինչու, ապա դա իմ խնդիրը չի»,- ասել է նա «Իրավունք» թերթին, փոխանցում է «Առավոտը»։ Հակոբյանը պատերազմից հետո էլ էր հայտարարել, որ «Իսկանդերը» կիրառվել է, բայց այլ մանրամասներ չէր նշել։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ Արցախում կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Մասնավորապես, ընգծվում էր, թե ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել ռուսական զենքի արդյունավետությունը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ Արցախում Իսկանդեր-Մ տեսակի զենք չի օգտագործվել։ Մարտի 1-ին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե «Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |